5804 դիտում
11:13 22-11-2019
Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են. իրավիճակը լարված է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են: Առավել լարված է հատկապես այն համայնքներում, որոնցում առաջիկայում խոշորացումներ կլինեն: Խնդիրն այն է, որ համայնքների ղեկավարներից յուրաքանչյուրը փորձում է իրենով անել այն հողատարածքները, որոնք մինչեւ այժմ սեփականատերեր չունեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավիճակն անվերահսկելի է դառնում Մեծաձորում: Այստեղ ՀՀԿ-ական, 12 տարվա գյուղապետ Մաջիթ Ամոյանի գիտությամբ նախատեսվում է տուֆի հանքավայր շահագործել, իսկ շահագործողն էլ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է, եւ տեւական ժամանակ է, ինչ տեխնիկա են Մեծաձոր բերել հորատանցքեր փորելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին մարզպետ Սահակյանն ասել է, թե վերջին 3 տարում գյուղ չի գնացել ու այս տեղեկություններն առաջին անգամ է լսում: «Ես չգիտեմ գյուղապետն ու իր հարազատներն ինչ են արել համայնքում, բայց իմ ու իմ ընտանիքի հետ կապված տեղեկությունները աբսուրդ է: Ես գյուղ չեմ գնացել, գյուղապետին չեմ տեսել, մի անգամ պատահական եմ տեսել»,- ասել է նախկին մարզպետ Ս. Սահակյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1665 դիտում
09:01 25-09-2020
ՍԴ նախագահի ընտրության 2-րդ փուլ կլինի. կրքերը թեժանում են. «Ժողովուրդ»
3453 դիտում
09:40 21-01-2014
«Մասիս տոբակո» ՍՊԸ-ում կրքերը թեժանում են. աշխատակիցները գործադուլի են պատրաստվում. Հրապարակ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը