1932 դիտում
12:25 05-12-2019
Արցախի Ազգային ժողովում եզրափակվեցին պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները
Դեկտեմբերի 5-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկման է ներկայացվել «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն և առաջարկել քննարկել հերթական նիստում:
Պետական բյուջեի նախագծի քննարկմանը ներկա են եղել ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, շնորհակալություն է հայտնել օրենսդիր-գործադիր արդյունավետ քննարկումների համար և նշել, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն 24 ժամվա ընթացքում, պատգամավորներն ու խմբակցությունները պետք է գործադիր իշխանությանը ներկայացնեն նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները:
Նմանատիպ նյութեր
1687 դիտում
22:23 30-10-2014
Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2015 թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
8370 դիտում
16:29 02-12-2017
Արցախի Ազգային ժողովում շարունակվել են 2018 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումները
1465 դիտում
21:10 09-12-2015
ԼՂՀ Ազգային Ժողովում շարունակվել են 2016թ. բյուջեի նախագծի քննարկումները խմբակցություններում
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»