3106 դիտում
11:01 07-12-2019
ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի դեմ պայքարելն անիմաստ է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորողը գրում է․ «Ռուսերենում կա մի արտահայտություն՝ ломиться в открытую дверь, այսինքն՝ ջանքեր գործադրել, որպեսզի իրականություն դառնա մի բան, որն առանց այդ էլ եղած-պրծած է: Կամ՝ կանխել ինչ-որ մի երևույթ, որի հավանականությունը զրո է: Օրինակ՝ «ես իմ կյանքը նվիրելու եմ նրան, որ Արեգակը երբեք արևմուտքից չծագի»:
Քաղաքականության մեջ նման երևույթներ հաճախ են լինում: Որովհետև եթե ես նպատակ եմ հռչակում, որ, ասենք, երկրագունդը հակառակ ուղղությամբ չպտտվի, և հետո դա իսկապես տեղի չի ունենում, ես կարող եմ ասել՝ «տեսա՞ք, ինչ արեցի, դա ամբողջությամբ իմ տքնաջան աշխատանքի արդյունքն է»:
Մոտավորապես նույն գործի են ներկայիս իշխանությունները և նրա աջակիցները: Երբ նրանք ասում են, որ պայքարելու են ՀՀԿ-ի՝ իշխանություն վերադառնալու դեմ, դա լավագույն դեպքում ուժերի, ժամանակի և հռետորական արվեստի անիմաստ վատնում է, քանի որ ՀՀԿ-ն առնվազն մոտակա 10 տարիների ընթացքում որևէ շանս չունի իշխանության գալու: Այդ կուսակցությունը հիմնականում հիրավի, իսկ երբեմն նաև՝ հանիրավի այնքան է վարկաբեկված, որ առաջիկա տասնամյակում ոչ ոք «ռիսկ չի անի» դրա կողքին կանգնելու, և ոչ մի փողեր, թեկուզ միլիարդավոր դոլարներ, այդ իրավիճակը չեն փոխի:
Հիշեք ՀՀՇ-ի փորձը. այդ կուսակցությունը 2010-ականների սկզբից «ռեբրենդինգ» արեց և կոչվեց ՀԱԿ, ներգրավելով նոր՝ ՀՀՇ-ական անցյալ չունեցող անձանց, բայց միևնույն է՝ իշխանության չեկավ:
Ներկա իշխանության մեջ կան որոշ ՀԱԿ-ականներ, բայց նրանք առանձնապես չեն ասոցացվում ոչ ՀՀՇ-ի, ոչ էլ անգամ ՀԱԿ-ի հետ: Նման անհատական մակարդակով իշխանության մեջ նախկին ՀՀԿ-ականների «ներթափանցումներ» հնարավոր են մոտավորապես 2028-30 թվականներին՝ ոչ շուտ:
Այնպես որ այսօր՝ 2019 թվականին կյանք նվիրել ՀՀԿ-ի դեմ պայքարին, բացարձակապես իմաստ չունի: Իհարկե, «հակա-ՀՀԿ-ական» հռետորաբանությունը ժողովուրդը լսում է մեծագույն հաճույքով: Բայց դա ժամանակավոր երևույթ է:
Այլ պարագա է Դաշնակցությունը: Անկախ նրանից, մեզ դուր է գալիս այդ կուսակցությունը թե ոչ, այստեղ, ի տարբերություն ՀՀԿ-ի, կան գաղափարին անկեղծորեն նվիրված մարդիկ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: ՀՅԴ-ն Երրորդ հանրապետությունում երբեք չի ունեցել ամբողջական իշխանություն (երբեմն եղել է իշխանությանը կից) և, կարծում եմ, երբեք չի ունենա, որովհետև այդ կուսակցության գաղափարներն, ինձ թվում է, ժամանակավրեպ են: Եվ նվիրվել Դաշնակցության դեմ պայքարին, դարձյալ անիմաստ է:
Այս դեպքում դա սխալ է նաև գործնական առումով. երբ իշխանությունն ու նրա աջակիցները լծվում են այդ պայքարին, նրանք թիրախավորում են ոչ միայն նախորդ իշխանություններին հարմարվողներին, այլև ազնիվ, հավատ ունեցող հայերին մեր երկրում և ամբողջ աշխարհում: Նորից 90-ականների փորձը վկայակոչելով, կարելի է պնդել, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2513 դիտում
11:13 27-11-2019
Չարիքի դեմ պայքարում դրանց վրա հույս դնելն անիմաստ է․ «Առավոտ»
3748 դիտում
09:37 11-03-2017
ՀՀԿ և ՀՅԴ կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ քրգործ չի հարուցվել. ՀՅԴ-ականները չեն բողոքում. «Ժողովուրդ»
10425 դիտում
09:59 25-04-2017
«Ռազբորկաներ» ՀՀԿ-ում. կուսակցական գանձարանից անիմաստ փողեր են ծախսվել. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
3055 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2857 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր