4392 դիտում
19:07 11-12-2019
Անձնագրերի և վիզաների վարչությունը կոչ է անում Ամանորին ճամփորդելիս կարգավորել բոլոր փաստաթղթերը
ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը ՀՀ քաղաքացիներին Ամանորին ճամփորդելուց առաջ հորդորում է կարգավորել փաստաթղթերը:
Անձնագրային և վիզաների վարչությունից հիշեցնում են, որ ճամփորդել ցանկացողներին անհրաժեշտ է նախապես կարգավորել փաստաթղթերը, ստուգել անձնագրերի վավերականության ժամկետները, եթե դրանք ոչ բիոմետրիկ անձնագրի դեպքում, դրանում առկա օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի ժամկետը:
«Մոտենում են տոնական ոչ աշխատանքային օրերը: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ծննդյան վկայականով անձը չի կարող երկրից դուրս գալ. անհրաժեշտ է վավերական անձնագիր (անկախ տարիքից): Անհրաժեշտ է իմանալ նաև, որ հին նմուշի անձնագրի 10 տարվա վավերականության ժամկետը լրանալու պատճառով այն ևս 5 տարով երկարաձգված լինելու դեպքում ճամփորդելիս առաջանում են խնդիրներ. շատ երկրներ չեն ընդունում այդ փաստաթուղթը: Հետևաբար, նման անձնագիր ունեցող անձանց խորհուրդ ենք տալիս դիմել և փոխանակել այն: Բացի այդ, անհրաժեշտ է հավաստիանալ, կոնկրետ դեպքում տվյալ պետությունը թույլատրում է արդյոք 6 ամսից պակաս վավերական անձնագրով մուտք գործել երկիր»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
628 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք