8531 դիտում
16:47 21-12-2019
Որպես ՀՀ քաղաքացի, պարտադիր եմ համարում հանրության իրազեկվածությունը. Բաց նամակ
[b]Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Միքայելյանին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին[/b]
Սույնով որպես ՀՀ քաղաքացի ցանկանում եմ բոլոր պատգամ մարմինների ուշադրությունը հրավիրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանի՝ իր պաշտոնի հետ անհամատեղելի իրողությունների վրա:
Նախ՝ կասկածելի է Արսեն Մկրտչյանի ուսման և պարտադիր զինվորական ծառայության ժամանակագրական համընկնումը:
Այսպես՝ [url=https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6_%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6]Արսեն Մկրտչյանը[/url] 1991-1996 թթ. սովորել և ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունք ֆակուլտետը՝ իրավաբան-միջազգայնագետի (անգլերեն լեզվի իմացությամբ) որակավորմամբ 1: Միևնույն ժամանակ՝ 1993 թվականի հունիս ամսից մինչև 1994 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է ՀՀ զինված ուժերում 2: Այսինքն ստացվում է, որ Արսեն Մկրտչյանը 1991-1996 թվականներին հասցրել է ծառայել մեկուկես տարի և ստանալ բարձրագույն կրթություն 4 տարվա ծրագրով:
Այս մասին բազմիցս խոսվել և բարձրաձայնվել է Արսեն Մկրտչյանի յուրաքանչյուր նոր [url=http://helpcourt.am/judge/%D5%A1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%B4%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6/]պաշտոն[/url] ստանձնելուց առաջ, սակայն մինչ օրս իրավասու մարմինների կողմից որևէ հստակ քայլեր չեն ձեռնարկվել:
Երկրորդ՝ կասկածելի է Արսեն Մկրտչյանի մեկուկես տարի ծառայելու հանգամանքը: Հայտնի ճշմարտություն է, որ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարի է:
Երրորդ՝ կասկածելի է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Արսեն Մկրտչյանի կողմից տարբեր դատական գործեր քննող դատավորների կազմի մեջ աընդհատ ընդգրկվելն ու դուրս գալը: Մասնավորապես Datalex.am դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Արսեն Մկրտչյանը հաճախակի ընդգրկվում է իրեն «հետաքրքիր» քաղաքացիական գործեր քննող դատավորների կազմի մեջ, իսկ ոչ «հետաքրքիր» գործերով, դատավոր Արսեն Մկրտչյանը փոխարինվում է մեկ այլ դատավորով:
Կարծում եմ նշված հանգամանքները խորը ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն, և ես, որպես ՀՀ քաղաքացի, պարտադիր եմ համարում հանրության իրազեկվածությունը նշված խնդիրների և դրանց բացահայտմանն ուղղված բոլոր քայլերի և արդյունքների մասին:
[b]Քաղաքացի՝ Արման Գասպարյան[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
448 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
469 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները