2436 դիտում
15:43 24-12-2019
Թրամփի աջակիցների թվի վրա իմփիչմենթը չի թողել նկատելի ազդեցություն
Իր համար ամենադժվար պահերին անգամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարողանում է սփոփվել իր կայուն աջակիցների ներկայությամբ: Նույնիսկ Ներկայացուցիչների պալատի կողմից իմփիչմենթի ենթարկվելուց հետո Թրամփը գտնում է իր այս հենարանը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5217278.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Կոնգրեսի ստորին պալատի դեմոկրատ կոնգրեսականներն ասում են, թե Թրամփին անվստահության քվե հայտնեցին, քանի որ չէին կարող հանդուրժել իր անձնական շահերի համար Ուկրաինայի օգնությունը հայցելու Թրամփի քայլը:
Նրանցից Ստեյնի Հոյերի խոսքերով, իմփիչմենթով իրենք ուզում էին վերահաստատել որ ‘’Ամերիկան օրենքների երկիր է եւ որ որեւէ մեկը չի կարող վեր դասվել օրենքից’’:
Սակայն հիշեցնենք, որ Կոնգրեսի վերին պալատում իմփիչմենթի հարցով անցկացվելիք դատավարությունն ամենայն հավանականությամբ կարդարացնի Թրամփին, քանի որ այստեղ մեծամասնություն են կազմում նրա կուսակից հանրապետականները:
Դեմոկրատներն ու հանրապետականները կարծում են, որ իմփիչմենթի այս գործընթացն իր ասելիքն է ունենալու նախագահական գալիք ընտրություններում: Եվ երկու կողմերն էլ հավատացած են, որ այդ գործընթացը նպաստելու է իրենց թեկնածուի վարկանիշի բարձրացմանը:
Սակայն ինչպես պատմությունն է ցույց տալիս, ընտրողների շրջանում նման իրադարձություններն արագ են մոռացվում: Վերլուծաբան Լարրի Սաբաթոն ասում է, թե մինչեւ գալիք տարվա նոյեմբեր ամիսն այս հարցն այնքան կարեւորություն չի ունենա, ինչպես անցած ամիսներին էր:
Իսկ ինչպես հարցումներն են ասում, Ամերիկայում հասարակությունը շարունակում է մնալ բաժանված այնպես, ինչպես բաժանված էր մինչեւ իմփիչմենթի գործընթացը: Եվ այն, ինչ եղավ իմփիչմենթի հետ կապված, գոնե մինչ այժմ չթողեց նշանակալի հետք ընտրողների մտածելակերպի վրա, ասում է վերլուծաբան Կապրի Քաֆարոն:
Սենատում դատավարությունը կանցկացվի հունվար ամսին, սակայն այն հարցին, թե որքանով են Թրամփին աջակցում ԱՄՆ-ում, կպատասխանեն նոյեմբերյան ընտրությունները:
Նմանատիպ նյութեր
2283 դիտում
09:45 06-02-2020
Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթը տապալվեց
1597 դիտում
14:06 04-03-2021
Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից մենք շատ հետ ենք. Փաշինյան
1199 դիտում
09:43 14-05-2022
Տնտեսական ակտիվությունը աղքատ բնակչության վրա որևէ ազդեցություն չի թողել․ «Փաստ»
Այս բաժնից
451 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
475 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1087 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN