3300 դիտում
09:01 26-12-2019
Որքա՞ն է կազմելու 2020-ին գազի սակագինը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Տարեկան ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ գազի սակագնի համար բանակցություններն ի՞նչ փուլում են, ի՞նչ միտումներ են կանխատեսում, ապրիլին գազի ի՞նչ սակագին կունենանք:
Նա պատասխանեց. «Կարծում եմ, այս փուլում դեռևս վաղ է կանխատեսել, որ ապրիլից փոփոխություն կունենանք: Բայց թե ինչ տեսքով և ոնց, չեմ կարող որևէ նոր բան ասել, ինչ գիտեք: Բանակցություններն ընթանում են և ավելի ակտիվ փուլ կմտնեն հունվար-փետրվար ամիսներին»:
Հարցին՝ միջազգային շուկայի զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս՝ թանկացման միտում կա՞, թե՞ միգուցե էժանանա՝ Բաղրամյանը պատասխանեց. «Եկեք այդ հարցը թողնենք: Մեծապես կախված է, թե սահմանին ինչ կունենանք գինը, որը մոտակա ժամանակները՝ հունվար ամսվա մեջ պարզ կլինի»:
ՌԴ Օրենբուրգի մարզի հետ էր առաջ կապված ՀՀ-ում գազի սակագնի փոփոխությունը, սակայն հիմա այդ համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէ ու չնայած Օրենբուրգում սակագինը բարձրացել է, դժվար է ասել՝ ՀՀ-ում կբարձրանա՞, թե՞ ոչ:
Պարոն Բաղրամյանը նաև ասաց, որ Իրանի հետ գազի բանակցությունները բավականին ակտիվ ընթանում են. «Իհարկե, իրանական կողմը բարդ բանակցող ընկերություն է: Այդ բանակցություններն այսօր ակտիվ ընթանում են և՛ տարանցման մասով, և՛ էլեկտրաէներգիայի, գազի փոխանակման պայմանագրով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
31957 դիտում
09:09 31-03-2022
Գազի տեսուչները զանգում են ու զգուշացնում, որ վաղվանից գազի սակագինը կբարձրանա 4,7 դրամով․ «Ժողովուրդ»
18047 դիտում
10:13 15-06-2018
Գազի սակագինը բացառիկ է, բայց մենք առավել բացառիկ գին ենք ուզում․ «Առավոտ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»