1325 դիտում
09:25 26-12-2019
Տոներ են, և նվերներ պետք է նախապատրաստել․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ասում են՝ ամանորյա նվեր ընտրելիս պետք է նկատի ունենալ՝ ինչ է նախընտրում տվյալ տարվա տիրակալը: Ստացվում է՝ 2020 թվական պետք է մուտք գործել փաթեթավորված պանիրներո՞վ: Սա, իհարկե, հումորի ժանրից է: Իրականում որոշ հանգամանքներ պետք է հաշվի առնել՝ ելնելով նվեր ստացողի առանձնահատկություններից:
Այսպես, նվեր գնելիս ոմանք աչքի են անցկացնում հորոսկոպը, ոմանք էլ հետևւմ են մասնագետների խորհուրդներին: Օրինակ՝ բրիտանացի պարֆյումեր Լի Հարդինգը պատմել է՝ որպես նվեր օծանելիք ընտրելիս ինչին է պետք ուշադրություն դարձնել: Մասնագետը խորհուրդ է տալիս հաշվի առնել հոտը, տվյալ անձի տարիքը, ապրելակերպն ու անգամ ուտելիքով պայմանավորված նախասիրությունները: Հարդինգի խոսքերով, կյանքի ընթացքում փոխվում է մարդու ինչպես ճաշակը, այնպես էլ հոտառությունը: Այսպես, ըստ նրա, դեռահասները հակված են ընտրել ավելի քաղցր և մրգային բույրեր, բայց հասուն մարդիկ նախընտրում են այդ բույրերը որպես երանգ:
Սննդային հակումները ևս կարող են շատ բան ասել նախասիրությունների մասին՝ հավատացնում է պարֆյումերը: Մարդը, ով շատ չի սիրում համեմունքներ, չի ուրախանա կծու բույրերով կամ արևելյան նրբերանգներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4022 դիտում
15:15 03-05-2016
Կարևոր տոներ, որոնք նշվում են մայիս ամսին
2813 դիտում
19:50 13-09-2016
Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնական հրապարակում կայացավ ավանդական «Հյուպատոսական տոներ» ամենամյա միջոցառումը
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»