Նոյեմբերյանի ամանորյա միջոցառման մասնակից եղավ նաև ՀՀ վարչապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցեց նաև Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում տեղի ունեցող ամանորյա միջոցառմանը:
Միջոցառումը կազմակերպել էր Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը:
ՀՀ վարչապետը շնորհավորեց միջոցառման մասնակիցներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, լուսանկարվեց մանուկների հետ, ապա շարունակեց իր շրջագայությունը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի