211652_close_icon
views-count13148 դիտում article-date 00:07 13-01-2020

Դստերս ծնունդը մեր ընտանիքն էլ ավելի ամրացրեց. Էմին Մաթևոսյան. Iravunk.com

Մաթեւոսյանների նորաստեղծ ընտանիքի համար այս Ամանորն առանձնահատուկ էր, քանի որ Նոր տարին նրանք դիմավորեցին արդեն առաջնեկի հետ: EXCLUSIVElife.am-ի տնօրեն ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ամփոփեց 2019-ը եւ ներկայացրեց նախորդ տարվա ձեռքբերումները, ինչպես նաեւ անդրադարձավ այս տարվա սպասելիքներին: Ի դեպ, մեր զրուցակիցը նաեւ մեզ վստահեց իրենց ընտանեկան առաջին ֆոտոշարքը։ -Նախ խոսենք նոր ֆոտոշրքի մասին… - Ֆոտոսեսիան իրականացրել ենք դեկտեմբերի վերջին, քանի որ աշխատանքային գրաֆիկա խիտ էր, չէի կարողանում ժամանակ գտնել, որ իրականցնեինք այն։ Սակայն, ի վերջո գտա այդ թանկագին ժամանակը եւ ունեցանք մեր առաջին ընտանեկան ֆոտոշարքը։ Ֆոտոշարքի ամբողջ ժամանակ աղջիկս շատ խելոք եւ հանգիստ պահեց իրեն։ Ասես իսկապես գնացել էր ֆոտոսեսիայի։ - Ինչպե՞ս դիմավորեցիք 2020-ը։ - Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է։ Օր, որ մեկ հարկի տակ է հավաքում ընտանիքի բոլոր անդամներին։ Այս տարի 2020-ը դիմավորել եմ ընտանքիս անդամների հետ։ Բոլորիս ցանկությունը այն էր, որ աղջիկս ուղիղ կեսգիշերին լիներ արթուն եւ մեզ հետ դիմավորեր Նոր Տարին եւ, կարծես, բոլորիս ցանկությունն իրականացավ եւ աղջիկս մեզ հետ դիմավորեց 2020-ը։ Մանրամասները՝ [url=https://www.iravunk.com/news/102528?fbclid=IwAR2SEqwbn4WmVdFBmYZk8KoJRWvOKQYlmiYe1yNfZBmsHRderuGvWu6lWCI]Iravunk.com[/url]-ում

Նմանատիպ նյութեր