2018 դիտում
10:43 15-01-2020
Ճանապարհ փակելով իշխանության եկած ուժը շարունակում է փակել, ինչ հնարավոր է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանը և իր թիմակիցները կարողացան իշխանության գալ ճանապարհ փակելու, տարբեր կազմակերպությունների աշխատանքները կազմալուծելու, կաթվածահար անելու միջոցով։
Ու անցած այս ողջ ժամանակահատվածում այնպիսի տպավորություն է, կարծես ինչ-որ բան փակելը դարձել է գործելաոճ, բնավորություն: Սկզբունքը հստակ է՝ «գլխացավի լավագույն լուծումը գլխից ազատվելն է»:
Երբ պրոբլեմների լուծման ճանապարհ չեն գտնում կամ «հավես» չունեն գտնելու, ընտրում են ամենահեշտ և ուղիղ ճանապարհը՝ միանգամից անդամահատում են, կրճատում պետության ստրուկտուրաները՝ այդպիսով ներկայացնելով, թե իբր ավելի արդյունավետ են դարձնում պետական կառավարման համակարգը։
Նախ՝ այդ սկզբունքով օպտիմալացվեցին առանձին ԾԻԳ-եր, հիմնադրամներ, ՊՈԱԿ-ներ ու այլ պետական հիմնարկներ, ապա անցում կատարվեց նախարարություններին, որոնց թիվը կրճատվեց 5-ով:
Կրճատման տակ ընկան նաև գիշերօթիկները, որոնցում ընդհանուր առմամբ խնամք էր ստանում մոտ 260 երեխա։
Փակման գործընթացից չխուսափեցին մանկատները։ Իսկ հիմա կառավարությունն արդեն հասել է առողջապահական առանձին օղակներ կրճատելու գործին։ Խոսքը մասնավորապես որոշ ծննդատների փակման մասին է։
ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, թվով 9 մարզային առողջության կենտրոնների մասով 2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների մասով։
Ծննդատների դեպքում առողջապահության նախարարությունը որոշել է ընդունվող ծնունդների նվազագույն շեմ սահմանել` կգործեն այն ծննդատները, որոնք տարեկան գոնե 150 ծնունդ կընդունեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4483 դիտում
14:36 15-09-2023
«Չփակե՛ք մեր դպրոցը»․ ոտքի են կանգնել Գետք գյուղի բնակիչները՝ ճանապարհ փակելով
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»