211652_close_icon
views-count2705 դիտում article-date 15:53 20-01-2020

ԱՄՆ-ին ձեռնտու են Չինաստանի և Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները. Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնին ձեռնտու են Մոսկվայի, Պեկինի և այլոց հետ լավ հարաբերություններ ձևավորելը։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։ Հայտարարությունը Թրամփն արել է ԱՄՆ-ի ագրարային ոլորտի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ «Լավ հարաբերություններ ունենալը Չինաստանի հետ լավ է, ինչպես նաև Ռուսաստանի և այլ երկրների»,-ասել է նա։ Միևնույն ժամանակ ընդգծել է, որ, այդուհանդերձ, չի ցանկանում, որ ԱՄՆ-ին օգտագործեն իրենց շահերի համար։

Նմանատիպ նյութեր