5989 դիտում
11:58 22-01-2020
Փաշինյանը հայտնել է, թե երբ կանդրադառնա Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալու է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց վարչապետը։
«Այսօր, համոզված եմ, ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների հետ կապված հարցեր պատգամավորները կբարձրացնեն, և ես մանրամասն կանդրադառնամ»,- ասաց նա:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/17/1145200/]հայտնել [/url]էինք, որ Գ. Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է հունվարի 17-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում:
Գ. Կուտոյանն ԱԱԾ-ն ղեկավարել է 2016 թվականի փետրվարի 12-ից մինչև 2018-ի մայիսի 10-ը։
Նմանատիպ նյութեր
7538 դիտում
18:51 17-01-2020
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ
2211 դիտում
21:48 17-01-2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
1339 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
961 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը