3412 դիտում
23:20 22-01-2020
Մխիթար Հայրապետյանը նամակ է հղել Բունդեսթագի իր գործընկերոջը` հայազգի երգչուհու հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնաժողովի պատգամավորների անունից նամակ է հղել Գերմանիայի Բունդեսթագի գործընկերներին՝ նախորդ շաբաթ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի տիկին Բուդդե,
Համբուրգաբնակ սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը փետրվարի 7-ին կայանալիք դրեզդենյան Semper Opernball կասեցվել է ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի պահանջով, որը հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի երգչուհու հետ: Մշակույթի ոլորտում նման այլատյաց մոտեցումն անընդունելի է:
Այն ակնհայտ անարգանք է արվեստի նկատմամբ:
Մշակույթը եղել և մնում է ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու, նոր կամուրջներ կառուցելու ամենաարդյունավետ հարթակներից մեկը, որը չի ճանաչում քաղաքականություն, ազգային պատկանելություն: Այստեղ պետք է պահպանվեն բոլոր ազգերի և մշակույթների ներկայացուցիչ արվեստագետների նկատմամբ հարգանքը և հավասարությունը:
Բունդեսթագի մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս մտահոգիչ փաստին: Լիահույս ենք, որ դուք, լինելով ռասայական խտրականության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ պայքարի ջատագովներ, հարցը կպահեք
ձեր ուշադրության կենտրոնում»:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովը քաղաքական դրդապատճառներով հրաժարվել էր ելույթ ունենալ Ռուզան Մանթաշյանի հետ:
--
[b]Լավագույն բարեմաղթանքներով
Մխիթար Հայրապետյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[/b]
Նմանատիպ նյութեր
2204 դիտում
12:10 15-08-2018
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի իր գործընկերոջը՝ տեղի ունեցած աղետի կապակցությամբ
Այս բաժնից
760 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
838 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1246 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ