1591 դիտում
12:58 23-01-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունները
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
«[url=https://armenpress.am/arm/news/1002335.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ստացավ 101 «կողմ», 14 «դեմ» ձայներ:
Նախագիծը ներկայացնելիս՝ ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել էր` ուսումնասիրելով արժութային դիլեր-բրոքերների գործունեության միջազգային փորձը և այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումները՝ Կենտրոնական բանկը որդեգրել է քաղաքականություն, ինչը թույլ կտա հնարավորինս սահմանափակել շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը: Նման մոտեցում կիրառվում է արժութային շոկերի նկատմամբ զգայուն շուկաներ ունեցող շատ երկրներում և ուղղված է ֆինանսական շուկայի կայունության ապահովմանն ու սպառողների լայն շահերի պաշտպանությանը չարաշահումների ռիսկերից:
Ներսես Երիցյանը հայտնել էր, որ նախագծի ընդունմամբ՝ արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները, որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, կդադարեն գոյություն ունենալ, և նշված ծառայությունները կմատուցվեն շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից:
Նմանատիպ նյութեր
1074 դիտում
14:05 13-04-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգելու հարցը
1967 դիտում
10:57 21-01-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեի մասին օրենքում լրացումների ու փոփոխությունների նախագիծը
Այս բաժնից
508 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան