1990 դիտում
13:18 30-01-2020
Կայացել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:
Նիստին մասնակցում էին մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները եւ մարզպետի հրավերով՝ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության հարցերի վարչության պետը: Զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էին զորակոչի ավարտական փուլին, զորակոչային տարիքի երիտասարդներին կրթության հիմքով տարկետման թույլտվություն տրամադրելու, բժշկական հանձնաժողովների գործունեությանը վերաբերող հարցեր: Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկուցվեց, որ ձմեռային զորակոչը մարզում ընթանում է սահմանված կանոնակարգին ու ժամանակացույցին համապատասխան, գտնվում է ավարտական փուլում, իսկ վերջնական արդյունքների մասին կզեկուցվի ամփոփումից հետո:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր կրթության հիմքով տարկետման թույլտվություն տրամադրելուն: Զորակոչային հանձնաժողովի քարտուղարի ներկայացմամբ՝ տարկետման իրավունք ստանալու համար մարզի զինկոմիսարիատից ստացվել են մի շարք զորակոչի ենթակա քաղաքացիների փաստաթղթեր, որոնց զգալի մասի խնդիրները կապված են հանրակրթական դպրոցներն ավարտելու գործընթացի հետ: Հանձնաժողովը քննության առավ նշված քաղաքացիների անձնական փաստաթղթերը եւ օրենքով սահմանված կարգով տվեց տարկետման եզրակացություն: Ձմեռային զորակոչը նորմալ ապահովելու նպատակով զորակոչային հանձնաժողովի նախագահը հանձնարարականներ տվեց զորակոչային հանձնաժողովի անդամներին:
Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կավարտվի հունվարի 31-ին:
Նմանատիպ նյութեր
1354 դիտում
19:42 09-12-2014
Կայացել է Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը
1191 դիտում
23:27 23-12-2022
Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2023 թվականի ձմեռային զորակոչի հետ կապված հարցեր
1942 դիտում
20:15 11-11-2015
Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»