1354 դիտում
19:42 09-12-2014
Կայացել է Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը
Մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարել է հիշյալ հանձնաժողովի նախագահ, Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:
Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում մարզի Հրազդանի, Աբովյանի, Նաիրիի ու Չարենցավանի տարածքային զինվորական կոմիսարներն անդրադարձել են 2014 թվականի ամառային զորակոչի իրականացման արդյունքներին եւ ընթացիկ տարվա ձմեռային զորակոչի կազմակերպական մանրամասներին:
Տարվա զորակոչային գործընթացների արդյունքում ձեւավորված մարզային ցուցանիշների վերլուծությամբ է հանդես եկել մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային
ծառայությունների հարցերով վարչության պետ Վ. Գալոյանը:
Այնուհետեւ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Վ. Ոսկանյանն անդրադարձել է տարածքային տարածքային զինվորական կոմիսարատներում գործող բժշկական հանձնաժողովերի աշխատանքների կազմակերպման ուղղություններին եւ վերջիններիս գործառույթների արդյունավետության բարձացմանն ուղղված ծրագրային առաջնահրեթություններին:
Ամփոփելով մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը` Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը կարեւորել է ձմեռային զորակոչի ընթացքը մարզում պատշաճ կերպով ապահովելու հանգամանքը եւ հանձնաժողովի անդամներին հանձնարարել այս եւ նիստի ընթացքում բարձրացված այլ հարցերի նկատմամբ ցուցաբերել առավելագույն հետեւողականություն:
Նմանատիպ նյութեր
1987 դիտում
13:18 30-01-2020
Կայացել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
1942 դիտում
20:15 11-11-2015
Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը. ֆոտոռեպորտաժ
7402 դիտում
20:57 22-12-2017
Տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
883 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
901 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»