3348 դիտում
12:44 04-02-2020
Շաքարավազի շուկայի ուսումնասիրության արդյունքում ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել 8 ընկերության նկատմամբ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Ալեքս Հոլդինգ»,«Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից:
«Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում՝ նշված տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ [url=http://www.competition.am/uploads/resources/Vo14_31_01_2020.pdf?fbclid=IwAR25EYVQtdp6xEeZJFlGgfvGrfrOHbbmJstdDVM4QAHgABI90IXYaCI7hsI]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3566 դիտում
14:32 10-08-2020
ՏՄՊՊՀ-ն տուգանք է կիրառել «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար
5832 դիտում
09:18 23-11-2016
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել շաքարավազի գնի բարձրացման պատճառը հասկանալու համար. «Հայկական ժամանակ»
2085 դիտում
15:38 30-11-2020
Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»