1549 դիտում
16:45 04-02-2020
Կրծքագեղձի քաղցկեղի բուժումը «Տրաստուզումաբ» դեղով կիրականացվի անվճար
Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի 1-3-րդ փուլերի ախտորոշում ունեցող կանայք հնարավորություն կստանան անվճար բուժում ստանալ «Տրաստուզումաբ» թանկարժեք դեղով:
«[url=https://armenpress.am/arm/news/1003601.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը:
«Մարտից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող պացիենտները հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային «Տրաստուզումաբ» դեղով՝ պետական ծրագրի շրջանակում: Դա համարվում է շատ թանկարժեք դեղամիջոց, և մինչև հիմա շատ կանայք չեն կարողացել լիարժեք բուժում ստանալ այս դեղամիջոցի թանկ լինելու պատճառով: 1-3-րդ փուլերում նոր հայտնաբերված դեպքերի համար պետությունն իր վրա է վերցնում այս դեղամիջոցի ձեռք բերման ծախսերն ու անվճար տրամադրում է կանանց»,-ասաց Գյոկչյանը:
Մարտից նախատեսվում է բարձրացնել նաև ճշգրիտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ իմունահիստոքիմիական հետազոտության հասանելիությունը։ 2020 թ. Ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր հիվանդների համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի անվճար` ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը ևս մեկ անգամ առիթ է՝ կոչ անելու մարդկանց ժամանակին դիմել բժշկի, մասնակցել սքրինինգային ծրագրերի, քանի որ վաղ հայտնաբերումը համարվում է բուժման գրավականը: 2019-2021թթ քարոզարշավի թեման է՝ «Ես կամ և ես լինելու եմ», որի նպատակն է սերմանել այն միտքը, որ անձնական գործողությունները կարող են լինել հզոր և ազդեցիկ:
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
15:50 20-10-2014
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման նոր սարքեր` Արագածոտնի և Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներին
1655 դիտում
15:51 19-01-2021
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագրի մեկնարկը տրված է
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»