2306 դիտում
11:26 06-02-2020
«Իմ քայլը» խմբակցությունը կրկին միջնորդել է հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կրկին միջնորդել է հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: «[url=https://armenpress.am/arm/news/1003861.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 6-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում ասաց Արարատ Միրզոյանը` հայտարարելով, որ խմբակցությունը հետ է կանչել նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը, և նիստը չի կարող կայանալ:
«Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, և «Իմ քայլը» խմբակցությունը կրկին միջնորդել է հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, ես այդ մասին ծանուցումը ստացել եմ: Մենք մեկ ժամից կունենանք խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկելու ենք այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը»,- ասաց Միրզոյանը:
Փետրվարի 6-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ պետք է քննարկեին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեր «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ պետք է քննարկեր նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը։
Նմանատիպ նյութեր
1228 դիտում
12:35 11-08-2022
Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցով պաշտպանները միջնորդել են արտահերթ դատական նիստ հրավիրել
1532 դիտում
17:13 15-01-2020
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է հրավիրել
1878 դիտում
12:19 27-01-2020
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել. ուղիղ. news.am
Այս բաժնից
520 դիտում
11:44 25-10-2024
Մարտակերտի քաղաքապետն արդարացվել է
475 դիտում
11:28 25-10-2024
Հայ-ղազախական հարաբերություններն ստացել են ռազմավարական բնույթ. Փաշինյանը՝ Տոկաևին