4352 դիտում
10:13 20-02-2020
Հայ 13-15 տարեկան տղաներն ամենակռվարարներն են Եվրոպայում. ԱՀԿ․ «Հայաստանի Հանրապետություն».
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացի վերաբերյալ «ՀՀ»-ի հարցին ի պատասխան կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, մասնավորապես, ասել է. «Ռազմահայրենասիրական դաստիարակությունը ոչ թե պետք է լինի կոչեր, լոզունգներ, այլ հակառակը՝ մենք պետք է փորձենք երեխաների մեջ ձևավորել էմոցիոնալ որոշակի հմտություններ, որպեսզի հասկանան, որ աշխարհը միայն իրենցով չէ: Հիմա դեռահասների շրջանում շատ լուրջ պրոբլեմ ունենք էգոիզմի հետ կապված: Այս դարաշրջանում, երբ ամեն ինչ անհատական է դառնում, ասենք, հեռախոսը, ավտոմեքենան, հեռուստացույցը, երեխաների մեջ ուժեղանում է էգոիզմը: Մարդիկ արդեն դժվարությամբ են միմյանց մեջ ինչ-որ բան կիսում:
Երբ այդ տղան գնում է զինված ուժերում ծառայելու, արդեն նրա մեջ ձևավորված է էգոիզմը, կողքինի հետ չկիսվելը դառնում է կոնֆլիկտների հիմնական պատճառը: Օրինակ, վերջերս վարչապետն էլ էր կոնֆլիկտի պատճառի օրինակ բերել, երբ մի զինվորը մյուսին ասել էր՝ ինչո՞ւ պետք է իմ վարտիքը լվացվի քո վարտիքի հետ, և այդ խոսակցությունն ավարտվել էր սպանությամբ: Իհարկե, մեզ ռազմահայրենասիրական կրթություն պետք է, բայց դեմ եմ, որ դա արվի հին քարոզչական մեթոդներով, ինչն արդյունավետ չի լինի: Պետք է դպրոցականը հասկանա, թե ինչ երկրում է, և միմյանց հանդեպ լցված լինեն կարեկցողի ու մարդկային այլ որակներով: Հասկանա, որ երկու տարվա ծառայության ընթացքում պետք է աջակցեն իրար, այլ ոչ թե միմյանց դեմ դուրս գան: Դպրոցում պետք է սերմանել այս գաղափարները: Պետք է սերմանել, որ գուցե տանը իրենց կարող են թույլ տալ էգոիզմ, բայց բանակը պետական անվտանգության լուրջ կառույց է և անթույլատրելի է, որ ինչ-որ մեկն իր շահն առաջ տանի ու ոտնատակ անի ծառայակիցների շահերը:
Հետաքրքիր տվյալներ ներկայացնեմ: Հայաստանն արդեն 7-8 տարի մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի պատրաստմանը, որն անցկացնում է Արաբկիրի դեռահասների առողջության ինստիտուտը: Այդ զեկույցով արդեն մի քանի տարի ահազանգվում է, որ Հայաստանում 13-15 տարեկան տղաները ողջ Եվրոպայում ամենակռվարարներն են: Հարց է ծագում, այս խնդիրը ո՞վ պետք է լուծի, եթե կրթությունն այս հարցը չի դնում իր օրակարգում և չի հավաքում տնօրեններին, դաստիարակության հարցերով փոխտնօրեններին: Դպրոցն, իհարկե, չի կարող շատ հարցեր լուծել, շատ բան կախված է ընտանիքից, երկրի վիճակից, բայց եկեք մենք էլ մեր մասով փորձենք վիճակը լավացնել: Եթե կրթությունը քայլեր անի, ընտանիքը քայլեր անի՝ այդ ամենը կբերի ավելի լավ վիճակի»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1556 դիտում
17:41 07-10-2014
ԱՀԿ-ն անխուսափելի է համարում Եվրոպայում Էբոլա վիրուսի տարածումը
7745 դիտում
20:22 29-03-2016
Ինչ արժե Եվրոպայում «մինիմալը». տաքսու գների վարկանշային աղյուսակը` Եվրոպայում
Այս բաժնից
1048 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»