211652_close_icon
views-count7177 դիտում article-date 18:48 14-03-2020

Աննա Հակոբյան. Խնդրում եմ հետևե՛ք հիգիենայի կանոններին, խուճապի մի՛ մատնվեք

ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր առավոտյան արված կորոնավիրուսի թեստը ցույց է տվել բացասական արդյունք։ Շնորհակալ ենք ձեր նամակների, աջակցության և բարեմաղթանքների համար։ Խնդրում եմ հետևե՛ք հիգիենայի կանոններին, խուճապի մի՛ մատնվեք, կանխարգելիչ բոլոր միջոցառումներին շատ լո՛ւրջ վերաբերվեք, դրսևորե՛ք բարձր պատասխանատվություն, կատարե՛ք այն բոլոր հրահանգները, որը կստանաք Առողջապահության նախարարությունից։ Առողջություն բոլորիս և Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։ Սիրով՝ Աննա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր