2008 դիտում
09:25 19-03-2020
Վահագն Հարությունյանի հարցով ՀՀ իշխանությունները չեն հակադարձել ռուս գործընկերներին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, որոնց նկատմամբ 2018-ի իշխանափոխությունից հետո տարբեր քրեական գործեր էին հարուցվել, մոտ երկու տարի է՝ գտնվում են ՌԴ տարածքում, ավելին՝ նրանցից ոմանք այնտեղ քաղաքական ապաստան են հայցել ու ստացել։
Այս առիթով ՀՀ իշխանություններն անհանգիստ են, ինչը չեն էլ թաքցնում, և հնարավոր դեպքերում իրենց դժգոհության մասին ակնարկում են իրենց ռուս գործընկերների մոտ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, երբ օրերս Մոսկվայում ձերբակալվեց, այնուհետև շատ կարճ ժամանակ անց ազատ արձակվեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ՀՀ իշխանություններն այս փաստի վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել ՌԴ իշխանության բարձրագույն շրջանակների հետ ունեցած հեռախոսազրույցներում։
Ի դեպ, ռուսական կողմի տված պատասխանը, թե ՌԴ իշխանությունները չեն խառնվում հատուկ ծառայությունների աշխատանքներին, մերոնց իրականում չի բավարարել, սակայն ոչ մի բովանդակային հակադարձում կամ փաստարկ չեն ներկայացրել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4910 դիտում
10:03 01-06-2016
Դավիթ Բաբայանը հակադարձել է Սամվել Բաբայանին. «Առավոտ»
34640 դիտում
09:56 18-10-2016
Կարեն Կարապետյանը կտրուկ հակադարձել է Վարդան Այվազյանին. «Ժողովուրդ»
2372 դիտում
10:08 17-03-2017
Հրահանգ է տրվել՝ հակադարձել ընդդիմադիրների պոպուլիստական ելույթներին. «Իրատես»
Այս բաժնից
1027 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»