Կանավարոն Չինաստանից 30 հազ. ռեսպիրատոր և դիմակ է ուղարկել Նեապոլի հիվանդանոց
Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան, «Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոն 30 հազ. ռեսպիրատոր և դիմակ է ուղարկել Նեապոլի հիվանդանոց:
2006թ. «Ոսկե գնդակի» դափնեկիրը ծնունդով Նեապոլից է, իր պրոֆեսիոնալ կարիերան նա սկսել է «Նապոլիում»:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից Իտալիայում մահացել է 743 մարդ:
Իտալիան առաջին տեղում է համաճարակի զոհերի թվով՝ 6,8 հազար մարդ: Համաճարակից վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 69 հազար: