211652_close_icon
views-count2628 դիտում article-date 23:14 15-04-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Նորակերտում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները ապրիլի 14-ին, ժամը 16.45-ին, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 36-ամյա Արայիկ Պ.-ին, որը 2017 թ. մարտի 24-ից ՌԴ ՆԳՆ Ամուրսկի շրջանի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր