211652_close_icon
views-count865 դիտում article-date 16:19 16-04-2020

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / գործկոմն ընդունել է կազմակերպության նախագահ, հունգարացի Թամաշ Այանի հրաժարականը։ Սկանդալային պատմության պատճառով Այանը 90 օր հեռացվել էր պաշտոնից։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար էր դարձել Ուրսուլա Պապանդրեան։ IWF- ն շնորհակալություն է հայտնել Թամաշ Այանին` ավելի քան չորս տասնամյակ ծանրամարտում աշխատելու, մասնավորապես, վերջին շրջանում ՄՕԿ –ին և համաշխարհային հակադոպինգային գործակալությանը չափորոշիչներին համապատասխան հակադոպինգային ծրագիր տրամադրելու համար։ Այանը 81 տարեկան է, IWF- ն ղեկավարում էր 2000 թվականից։

Նմանատիպ նյութեր