3671 դիտում
13:38 29-04-2020
Կամ իրական արտակարգ դրություն եւ կարանտին սահմանեք, կամ հանեք այն. Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարիտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով իշխանությանը հանել արտակարգ դրությունը եւ կարանտինը:
Նա, մասնավորապես, գրել է. ««Կամ իրական արտակարգ դրություն եւ կարանտին սահմանեք կամ հանեք այն:
-Որովհետեւ ձեր ընտրողների մեծամասնությունը կորոնավիրուսին չի հավատում, հետեւաբար նաեւ չի պաշտպանվում եւ պնդում է, որ ինքը գլոբալիստական դավադրության տեսության մասնագետ է եւ հաղթած ունի բոլորին:
-Որովհետեւ փաստացի արտակարգ եւ կարանտինային ռեժիմի ֆորմալ կողմերի ապահովումից բացի այն գործնականում սպասվելիք արդյունք չէր կարող ապահովել եւ այլեւս չի ապահովում: Փաստացի դրանք բնակչությանն աչալուրջ եւ անվտանգ պահելու որեւէ ազդեցություն այլեւս չեն թողնում: Դրանում համոզվելու համար բավական է դուրս գալ փողոց:
-Որովհետեւ երկրում այլեւս չկա ո՛չ արտակարգ դրություն եւ ոչ էլ կարանտին, այլ կան սահմանափակումներ, որոնց բացասական ազդեցությունն այլեւս մեծագույն տնտեսական եւ քաղաքական բեռ է դարձել ձեզ համար: Դրան գումարվում է ակտիվ կրիմինոգեն իրավիճակը, որը եւս ի ցույց է դնում արտակարգության թշվառությունը:
-Մի՛ կազմակերպեք հոգատարության, հոգածության եւ «ժողովրդի » մասին մտածելու եւ հոգ տանելու PR օպերացիաներ: Դրանց ձեր ընտրողներն այլեւս չեն հավատում: Դուք ձեր «տաղանդավոր 11-12-13 ծրագրերով» եւ հետագա քայլերով ապացուցեցիք դրանց սնանկությունը:
-Շատ արագ մսխում եք ձեր լեգիտիմության ռեսուրսը: Արագ անցեք այն վերականգնելու անհաջող փորձերի մեկնարկին, քանի որ ձեր ընտրողի գրպանին եք կպել: Փաստացի նրանք կարող են անել ամեն ինչ, բացի գումար աշխատելուց, որովհետեւ չկա դրա հնարավորությունը:
- Տնտեսական դժվարություններից հանրային ընկալումների շեղման համար այլեւս չեն փրկում ո՛չ «նախկիններ» օպերացիան, եւ ոչ էլ այլ մեղսագրման ենթակա «օբյեկտներն ու սուբյեկտները»: Արագ ապաբյուրոկրատացեք եւ սկսեք կամ քայլել կամ ԱՅՈ-ի քարոզարշավ անել:
P.S. Ոչ ոք արտակարգ դրությունը եւ կարանտինը այդքան չի վայելում, որքան Հրայր Թովմասյանը (ամենայն հարգանքով): Կարծում եմ ի հաշիվ իր պետական մտածողության, երկրորդ ռաունդին պետք է որ պատրաստ լինի եւ նորից ստանձնի «թիրախի» հին եւ բարի առաքելությունը: Ասեմ ամեն ինչ նոր է սկսվում եւ գնալով հետաքրքրանալու միտումներ ունի, որտեղ քաղաքական եւ բնականոն օրինաչափություններից խուսափել կարելի է բացառապես ժամանակավորապես: Ցտեսություն հեղափոխական ռոմանտիզմ, ողջույն քաղաքական դիալեկտիկա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
54780 դիտում
03:40 16-12-2020
Համբերությունից մի հանեք այս ժողովրդին, քայլող ապուշներ․ Վլադիմիր Գասպարյան
55542 դիտում
20:49 07-08-2018
Հներին հանեք նորերին նշանակեք. մարզպետն ասել է՝ նախարարն է հրահանգել. newsbook.am
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»