778 դիտում
14:49 11-05-2020
Վաղաշենում այս տարի կիրականացվի սուբվենցիոն երեք ծրագիր
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում այս տարի կիրականացվի սուբվենցիոն երեք ծրագիր: Դրանք արդեն հավանության են արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսված է բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի ձեռքբերում:
Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 35 միլիոն 500 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 19 միլիոն 525 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 15 միլիոն 975 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է գույքի ձեռքբերում համայնքի մանկապարտեզի կարիքների համար: Նույն աղբյուրի տեղեկացմամբ այս ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 15 միլիոն 460 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 8 միլիոն 503 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 6 միլիոն 957 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը:
Սուբվենցիոն երրորդ ծրագրով նախատեսվում է «Կոփոյ վար» կոչվող արոտավայրի ջրարբիացման, ոռոգման, կենցաղային եւ տեխնիկական ջրի ջրաքանակի ավելացում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 50 միլիոն 750 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 35 միլիոն 525 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկսոսը կամ 15 միլիոն 225 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը: Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանի հավաստմամբ՝ շինարարական երեք մրցույթներն էլ արդեն կայացել են:
«Համայնքի համար կենսական նշանակության շատ կարեւոր ծրագրեր են իրականացվում: Բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորը կօգտագործվի համայնքի ոռոգման առուների մաքրման, խմելու ջրագծի վթարների վերականգնման, ճանապարհների հարթեցման ու մաքրման համար: Այն նաեւ կտրամադրվի վարձակալության՝ համայնքի բյուջեի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու նպատակով: Վաղաշենի մանկապարտեզում այժմ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, որոնք մեկնարկել են անցած տարվա վերջերից, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, 112 միլիոն 374 հազար դրամ պայմանագրային արժեքով: Շատ կարեւոր է մանկապարտեզն ապահովել համապատասխան գույքով, որպեսզի տարիներ շարունակ անբարեկարգ վիճակի պատճառով պարապուրդի մատնված մանկապարտեզի վերաբացման համար որեւէ խնդիր չառաջանա: Մեր համայնքի բնակիչները շատ երկար են սպասել նաեւ «Կոփոյ վար» կոչվող տարածքի արոտավայրի ջրարբիացման ծրագրի իրականացմանը: Ջրաքանակի ավելացմամբ համայնքում լուծում կստանան արոտների ջրարբիացման եւ ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրները: Լեռնային բարդ պայմաններում կկառուցվի 1,8 կիլոմետր երկարության ջրատար եւ 3 աղբյուրակապ»,-ներկայացրեց Վաղաշեն համայնքի ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
1766 դիտում
15:08 24-02-2022
Մարտունի համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն 9 ծրագիր՝ 3 միլիարդ 687 միլիոն դրամ ընդհանուր արժեքով
2544 դիտում
14:33 17-06-2021
Նորատուսում կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր
1001 դիտում
16:30 29-08-2022
Գյումրիում 3,39 մլրդ դրամի 6 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի՝ 53 ենթածրագրերով. մարզպետարան
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»