211652_close_icon
views-count6851 դիտում article-date 17:18 12-05-2020

«Աշխատեք սովորել Թաթոյանից․ այնպես չանեք, որ անգնահատելի գործեր արած այս մարդն էլ զզվի ու հեռանա»

Զոհրաբ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թաթոյան Արմանը եզակի պրոֆեսիոնալ է, նրա հետ մի վիճեք իրավական հարցերով, գործ չունեք: Եթե ձայնը բարձրացնելով եք անելու, հարց չկա, թող միջազգային հսկայական կապեր, Հայաստանի ու Արցախի համար անգնահատելի գործեր արած այս մարդն էլ զզվի ու հեռանա: Միջազգային կառույցներում կատարած աշխատանքի մասին հրապարակային խոսել չեմ կարող, քանզի տիրապետել եմ որոշակի տեղեկատվության, որը հրապարակելու թույլտվություն, իրավունք չունեմ: Իմ բարի խորհուրդը, հատկապես միջազգային իրավական ոլորտում աշխատող մեր պատգամավորներին` աշխատեք սովորել Թաթոյանից, խնդրեք, որ ծանոթացնի դրսում ազդեցիկ ու լուրջ մարդկանց հետ: Հավատացեք դրանից կշահեք դուք, հետո էլ երկիրը: Պատրաստ եմ այսօր որսացածս ձկների վրա գրազ գալ, որ այս պահին ոչ մեկիդ տեսադաշտում չկա այդ կարգի մասնագետ: Հ.Գ Արման Թաթոյանին վերջին անգամ հանդիպել եմ 2017թ-ին, խոսել եմ անցած տարի Ֆինլանդիայում կալանավորված հայ երկրպագուի հարցով: Ճիշտը մնում է ճիշտ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր