2861 դիտում
15:34 14-05-2020
200 մլն դրամի դրամաշնորհ կհատկացվի գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման համար
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց 200 մլն դրամի դրամաշնորհ տրամադրել ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքների ֆինանսավորման նպատակով:
Ըստ այդ, 150 մլն դրամը կտրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, 25 մլն դրամը՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին, և 25 մլն դրամը՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 642-Լ որոշման ընդունմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2020թ. Պետական բյուջեում կատարել վերաբաշխում՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման ուղղված ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքների ֆինանսավորումը։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տանհինգերորդ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։
Առաջարկվում է ՀՀ բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։
Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։
Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։
Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 200,000.0 հազար դրամ։
Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։ Ավելի քան 50 գետի և գետակի առափնյա հատվածներում ծառատնկման աշխատանքներին նախատեսվում է ներգրավել 1000 բնակիչ՝ 2 մլն․ կտրոն տնկելու նպատակով։
Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին։
Նմանատիպ նյութեր
8593 դիտում
13:12 30-04-2020
Հաստատվեց աջակցության 15-րդ ծրագիրը. շահառուները վճարի դիմաց ծառեր կտնկեն գետերի ափերին. արժեքը՝ 200 մլն դրամ
1845 դիտում
13:52 14-01-2021
700 հազար եվրոյի դրամաշնորհ կհատկացվի Հայաստանում գյուղապահովագրական համակարգի ներդրման համար
Այս բաժնից
997 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»