211652_close_icon
views-count1445 դիտում article-date 13:23 29-05-2020

ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթի դաժան սպանությունից հետո կրքերը չեն հանդարտվում. հարյուրավոր ցուցարարներ շենքեր են հրդեհել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգի Մինեապոլիս քաղաքում երրորդ գիշերն է՝ արշալույսները խաղաղ չեն Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով անցկացվող ցույցերի ֆոնին։ Ինչպես հաղորդել է The Guardian-ը, ցուցարարների գործողությունները հանգեցրել են հրկիզումների, այդ թվում` ոստիկանական բաժանմունքում։ Անկարգությունները սկսվել են նրանից հետո, երբ ոստիկանը դաժանաբար սպանել է սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդին և համապատասխան տեսանյութը տարածվել է համացանցում: Հայտնի է, որ սպիտակամորթ ոստիկանը, մոտ 9 րոպե պառկեցնելով Ֆլոյդին գետնին, ծնկով սեղմել է նրա վիզը և ուշադրություն չի դարձրել տղամարդու բացականչություններին, երբ նա գոռացել է, որ չի կարողանում շնչել: Այս դեպքից բարկացած՝ հարյուրավոր ցուցարարներ քայլել են քաղաքի կենտրոնով՝ բացականչելով արդարության կոչեր, իրենց հետ տանելով պաստառներ, որոնց վրա գրված է եղել՝ «Ես չեմ կարողանում շնչել»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր