Փրկարարներն իրականացրել են սալիկների ամրացման աշխատանքներ
Մայիսի 29-ին, ժամը 14:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 1 շենքի 5-րդ հարկի երեսպատման սալիկները թուլացել են․առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել սալիկների ամրացման աշխատանքներ: