211652_close_icon
views-count8561 դիտում article-date 11:46 30-05-2020

Այդպես էլ չհասցրեց ձայնասկավառակ թողարկել․ կորոնավիրուսի հետևանքով մահացած երգահան Սարգիս Շիբոյանի մասին պատմում են եղբայրն ու ընկերները. ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/05/30/sargis-shiboyan/3302867?fbclid=IwAR0lbof1s5utNm7N_HpqtYfMGlnPKpQJ6-5dgU6uXHTPcti9HA_6B6fxXjk]Tert.am[/url]–ը սկսում է տեսանյութերի շարք, որը կներկայացնի կորոնավիրուսի հետևանքով մահացած մեր հայրենակիցների պատմությունները։ Մենք նպատակ ունենք ևս մեկ անգամ հաստատելու ու ցույց տալու, որ կորոնավիրուսի հետևանքները կարող են լինել անդառնալի, ուստի պետք է պահպանել անվտանգության բոլոր կանոնները։ Տեսաշարքի առաջին հերոսը երգահան Սարգիս Շիբոյանն է։ Վերջինս մահացավ 2020 թ․ ապրիլի 16-ին։ «Մենք միասին վարակվեցինք կորոնավիրուսով»,- պատմում է Սարգիս Շիբոյանի եղբայրը՝ Գագիկ Շիբոյանը։ «Սարգիսը չէր հավատում կորոնավիրուսին, մոտ 10 օր ջերմեցինք, հետո համոզեցի, որ գնանք հիվանդանոց։ Ի վերջո, շտապօգնություն եկավ ու մեզ տարան»։ Գագիկը պատմում է, որ հիվանդանոցում չէին ցանկանում իրենց թեսթավորել։ Կարծում է՝ պատճառը, հավանաբար, թեսթերի պակասն է եղել։ «Երկար վեճերից հետո մեզ, ի վերջո, թեստավորեցին, հաստատվեց վիրուսը, Սարգիսին պահեցին հիվանդանոցում, ինձ ուղարկեցին տուն։ Ամեն ինչ շատ արագ, կայծակնային զարգացավ։ Սարգիսի ինքնազգացողությունը միանգամից վատացավ, տարան վերակենդանացման բաժանմունք, նորից ստենտավորեցին, ապա միացրին արհեստական շնչառության սարքին։ Դա արդեն վերջին օրն էր»,– հիշում է Գագիկ Շիբոյանը։ Վերջինս պատմում է, որ եղբայրը՝ Սարգիսը հեռուն գնացող շատ նպատակներ ուներ. «Այդպես էլ չհասցրեց ձայնասկավառակ թողարկել, չհասցրեց իր երազած տունը կառուցել։ Մենք միասին պետք է տուն կառուցեինք, որը կունենար մեծ լողավազան ու արևային ջրատաքացուցիչներ։ Սարգիսը շատ էր ցանկանում նաև իր երկրի համար կարևոր մի բան աներ։ Երազում էր, այո, շատ էր երազում»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/30/sargis-shiboyan/3302867?fbclid=IwAR0lbof1s5utNm7N_HpqtYfMGlnPKpQJ6-5dgU6uXHTPcti9HA_6B6fxXjk]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր