Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 3 դեպք. վարակվածները ժամանել են ՌԴ-ից
Արցախ / Տեղեկատվական շտաբը հայտնում է. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում»:
Այսպիսով, հաստատված դեպքերի թիվը 46 է, ապաքինվել է 26 մարդ, 100-ը մեկուսացված է։