592 դիտում
10:25 03-06-2020
Խորհրդարանի աշխատանքը երկարաձգվում է․ հուլիսին արտահերթեր են նախատեսվում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ շաբաթն է՝ խորհրդարանը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, քանի որ դեռևս նախորդ քառօրյայից մի քանի տասնյակ հարցեր մնացել են օրակարգում, իսկ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նիստերը պետք է շարունակվեն այնքան՝ մինչև օրակարգը վերջնական սպառվի։
Կանխատեսումների համաձայն՝ խորհրդարանը կաշխատի այս շաբաթ ևս, քանզի մի քանի ծավալուն զեկույցներ դեռևս առկա են օրակարգում (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը)։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն առնվազն մեկ ամիս։
Օրենքով նախատեսված է, որ խորհրդարանն իր աշխատանքներն ավարտում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում։ Մեր տեղեկություններով, սակայն, խորհրդարանը ողջ հունիսի ընթացքում կաշխատի, ավելին՝ տեղեկություններ կան նաև, որ հուլիսի ընթացքում ևս կգումարվեն արտահերթ նիստեր, հնարավոր է՝ երեքը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1802 դիտում
10:13 04-12-2019
Ինչու է երկարաձգվում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը. «Փաստ»
2088 դիտում
10:56 06-09-2019
2019թ. հուլիսին գնաճը կազմել է 2,8%, հացը թանկացել է 5,5%-ով, միսը՝ 3,1%-ով, թռչնամիսը՝ 13,6%-ով. «Փաստ»
Այս բաժնից
991 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»