4138 դիտում
09:48 07-06-2020
Արդար լինելու համար նշեմ, որ արտակարգ դրության պայմաններում «չեղած» քաղաքապետը ամեն դեպքում մեկ-երկու «շատ կարևոր» գործառույթ կատարել է ՝ թեկուզ և օրենքի խախտումներով
Արմեն բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելիներս,
Կորոնավիրուսի համաճարակի այս վիճակի համար սխալ է մեղադրել վարչապետին , պարետին կամ առողջապահության նախարարին, քանի որ նրանք հիմնականում գործել են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության խորհուրդներով ՝ ինչպես գրեթե բոլոր երկրները։
Գաղտնիք չէ, որ համաճարակի տարածման օջախների են վերածվում այն քաղաքները, որտեղ կան օդանավակայաններ ու բնակչության մեծ քանակ և մեր երկրում այդպիսի քաղաքը Երևանն է ։Այդ դեպքում ինչու՞ է մեր մոտ այսքան վատ վիճակ։ Պատասխանը մեկն է. Երևանը ՉՈՒՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ և այս վիճակի ամենամեծ պատասխանատուն «չեղած » քաղաքապետն է, որը այս ընթացքում զբաղված էր միայն իր անձի անվտանգությամբ և երբեմն քաղաքապետի իմիտացիա էր ստեղծում անմարդաբնակ վայրերից ուղիղ եթերներ կազմակերպելով ։ Արդար լինելու համար նշեմ, որ արտակարգ դրության պայմաններում «չեղած» քաղաքապետը ամեն դեպքում մեկ-երկու «շատ կարևոր» գործառույթ կատարել է ՝ թեկուզ և օրենքի խախտումներով:
Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպիսի ահռելի աշխատանքներ են տարվում աշխարհի խոշոր քաղաքներում և մեր հարևան երկրների մարաքաղաքներում նրանց քաղաքապետերի կողմից։ Եվ, քանի որ հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելը քաղաքապետի ՈՒՂԻՂ լիազորությունն է, ուրեմն այս վիճակի ամենամեծ պատասխանատուն Երևանի «չեղած» քաղաքապետն է և քաղաքային իշխանությունները ,որոնց թերացումները նույնպես գալիս են քաղաքապետ չունենալու հանգամանքից ։
Այո՛, նաև մենք՝ հանրությունն էլ ունենք մեր մեղքի բաժինը, որ պատշաճ կերպով չենք հետևում պարետատան ցուցումներին։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երևանցիներիս կոչ եմ անում ինքնակազմակերպվենք և խստորեն հետևենք վարչապետի և պարետատան ցուցումներին ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16934 դիտում
23:01 11-04-2021
Գոհար Խանումյան. Մեկ օրվա ընթացքում երկու անծանոթ հայ թեկուզ փոքրիկ, բայց մարդկային մի կարևոր արարք արեցին
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»