211652_close_icon
views-count3444 դիտում article-date 09:01 09-06-2020

Դպրոց չհաճախող երեխաներին կբացահայտեն ու կուղարկեն կրթվելու․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին կբացահայտեն ու կուղարկեն կրթություն ստանալու։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) մշակած համապատասխան որոշման նախագիծը դրված է քննարկման և մշակվել է՝ նկատի ունենալով 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը։ Ինչպես նաև այն, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ ևն)։ Եթե մենք չքննարկենք նույնիսկ այս ու այլ կարգեր, որոշումներ, ընթացակարգեր ու մեխանիզմներ, կարող ենք հաստատ ասել ամենակարևորը. մեր ազգի համար ամոթալի է, որ կարող է լինել դպրոց չհաճախող թեկուզ մեկ երեխա: Նույնիսկ գաղթի ճանապարհներին մեր երեխաներին ավազի վրա հայերեն տառերն ենք սովորեցրել: Հայոց դիցարանում դպրության և իմաստնության աստված ունենք՝ Տիրը: Մեր պատմության տարբեր ընթացքներում հաճախ ենք նյութական հարստության փոխարեն մատյաններ փրկել: Կրթության լույսը մեր արյան ու հոգու մեջ է․․․ Ի դեպ, խորհրդային տարիներին էլ այսպիսի մի կարգ կար․ դպրոցահասակ երեխայի տուն այցելում էր թաղային տեսուչը և ժամանակ տալիս ծնողին՝ երեխային դպրոց ուղարկելու։ Այն ժամանակ էլ բացատրությունն այն էր, որ խորհրդային երկրում ոչ մի երեխա չի կարող դպրոց չհաճախել։ Ի՞նչ են անելու մեզ մոտ և ի՞նչ կարգով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր