211652_close_icon
views-count526 դիտում article-date 10:51 10-06-2020

Դատարաններում 8 քաղաքացիական հայց կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս պահին ՀՀ դատարաններում առկա է ութ քաղաքացիական հայց, որոնց պատասխանող կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Ուշագրավ է, որ բոլոր հայցերը գրեթե համանման պահանջ ունեն՝ «զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել», «վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել», «պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում» և այլն: Հավելենք, որ ըստ լրատվամիջոցներում առկա տեղեկությունների, մի քանի գործեր էլ վարույթ չեն ընդունվել: Ի դեպ, ևս 15 գործ էլ վարչապետի դեմ առկա է վարչական դատարանում, որոնք հիմնականում վերաբերում են այս կամ այն որոշումն անվավեր ճանաչելու, զբաղեցրած պաշտոնին վերականգնելու, վնասի փոխհատուցման, բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջներին: Այս թվի մեջ ներառված չեն այն հայցերը, որոնց պատասխանող նշված են միայն ՀՀ կառավարությունը կամ ՀՀ վարչապետի աշխատակազմը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր