211652_close_icon
views-count2246 դիտում article-date 10:13 11-06-2020

Աննախադեպ քայլեր անտառպահպանության ոլորտում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Բնապահպանությունը հռչակելով առաջնային ուղղություն՝ կառավարությունը զգալի միջոցներ է հատկացնում Հայաստանի անտառների պահպանության և վերականգնման խնդիրների լուծման գործընթացներին: Այդ նպատակով գործադիրն իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք նախկինում երբևէ չէին արվել: Սրան զուգահեռ, ուժեղացվում են նաև ապօրինի անտառհատումների դեմ իրականացվող միջոցառումները, ինչի արդյունքում 2019 թվականին արձանագրվել են նման ապօրինի գործողությունների ամենաքիչ դեպքերը: ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ երեկ ներկայացվեցին շրջակա միջավայրի պահպանության մասով, մասնավորապես՝ անտառների պահպանության ուղղությամբ կատարված աշխատանքները: Ոլորտի լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի նախարարության աշխատանքները ներկայացնելիս նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը պատգամավորներին հայտնեց, որ անտառների կառավարման նպատակով 2019 թվականի բյուջեով նախատեսված է եղել 9 միջոցառում: Գերատեսչությունն այդ նպատակով փաստացի ծախսել է 1 մլրդ 719.6 մլն դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր