90853 դիտում
18:12 12-06-2020
Բողոքի ցույց Վանաձորում. 1-ին դասարանցի երեխաներ ունեցողները չեն կարողանում գրանցել իրենց երեխաներին կենտրոնական դպրոցներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 12-ին, Վանաձորի մի խումբ ծնողներ, որոնց երեխաներն այս տարի պետք է 1-ին դասարան հաճախեն, բողոքի ակցիա են իրականացրել Լոռու մարզպետարանի դիմաց:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հայտնում է, որ ակցիայի մասնակիցներն ասել են, որ առավոտյան, երբ մեկնարկել է իրենց երեխաներին օնլայն գրանցելու ժամանակը, 1-2 րոպե հետո արդեն դպրոցներում տեղ չի եղել:
Ծնողերն ասել են նաեւ, որ իրենք չեն պատրաստվում իրենց երեխաներին տանել ծայրամասում գտնվող դպրոցներ այն դեպքում, երբ իրենք ապրում են կենտրոնում. «Դպրոցն իմ տան կողքն է, բայց էսօր ես ստիպված պետք է ամեն օր էդ փոքր երեխուն 6-7 կմ ճանապարհ տանեմ ու հետ բերեմ դպրոցից տուն, չգիտենք էլ, թե ովքեր են իրենց երեխաներին բերել կենտրոնի դպրոցներ, ստացվում է՝ ծայրամասում ապրողը բերելու է մեր մոտի դպրոց, իսկ մենք՝ իրենց մոտի, սա լուրջ խնդիր է»:
Ծնողների հետ հանդիպել է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը, ներկայացրել ստեղծված իրավիճակի պատճառները:
Վարչության պետի պատասխանը, սակայն, ծնողներին չի գոհացրել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
550 դիտում
19:31 23-10-2024
Երևանի Ղևոնդ Ալիշյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
679 դիտում
19:17 23-10-2024
Ժաննա Անդրեասյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության շրջանակները
751 դիտում
19:04 23-10-2024
Միջազգային համաժողովի մասնակիցները ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ այցելել են Գառնիի հեթանոսական տաճար