211652_close_icon
views-count530 դիտում article-date 10:05 18-06-2020

Հաշվեքննիչ պալատը ամբողջապես կփոխվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, բոլոր ոլորտները «յուրայիններով» լցնելու միտման շրջանակներում իշխանության թիրախում է հայտնվել նաև Հաշվեքննիչ պալատը (նախկին Վերահսկիչ պալատ)։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ մտադրություն կա ամբողջապես փոխել Հաշվեքննիչ պալատի կազմը և առաջին հերթին՝ պալատի նախագահ Լևոն Յոլյանին։ Ըստ տեղեկությունների, Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից հանելու հարցը իշխանության սեղանին էր դեռևս մեկ տարի առաջ, սակայն տեղի ունեցող բուռն քաղաքական իրադարձությունների ու զարգացումների ֆոնին այն ձգձգվել է, սակայն այդ մասին իշխանական շրջանակները, բնականաբար, չեն մոռացել։ Ներկայումս այս հարցը նորից դարձել է առաջնային, և կա հանձնարարական՝ գտնել այդ հարցի լուծման տարբերակները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր