890 դիտում
12:43 22-06-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 15-21-ն գրանցվել է 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 188 հրդեհի, հինգ ուժեղ կարկուտի, յոթ ուժեղ քամու, մեկ որոնողափրկարարական դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ութ ինքնասպանության փորձ, 76 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 109 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Արձանագրվել է թունավորման վեց դեպք: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է տասը մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Նմանատիպ նյութեր
1414 դիտում
12:49 07-09-2020
Գրանցվել է 554 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, արձանագրվել է 22 մահ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
1164 դիտում
16:19 14-06-2021
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 613 դեպք, որից 283-ը՝ արտակարգ
1111 դիտում
15:18 25-11-2019
Նոյեմբերի 18-ից 24-ը ԱԻՆ-ում գրանցվել է 415 դեպք, որից 246-ը՝ արտակարգ. 911-ն ամփոփում է անցած շաբաթը
Այս բաժնից
361 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
382 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին