9876 դիտում
14:38 23-06-2020
«Ծխում է, խմում իր աշխատասենյակում». ԵՊՀ ռեկտորի հավանական թեկնածուի «արկածները». ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am
[url=https://armlur.am/1015333/?fbclid=IwAR2zjTxP9eB2flwRiwXAUm8Tze4e2Ny8EzF9USP8Lm7xuTmeqjXdngpu4xU]ArmLur.am[/url]-ի տեղեկություններով, Կրթության, գիտության, մշակույթի ես սպորտի նախարարությունը վերջնականապես կողմնորոշվել է ԵՊՀ ռեկտորի իր թեկնածուի հարցում։ Նախարարությունը սկսել է լայնորեն լոբբինգ անել ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի թեկնածությունը, որը, սակայն, չափազանց բացասաբար է ընդունվել ԵՊՀ-ում։
Բացի այն դեկաններից ու ամբիոնի վարիչներից, ում տարիքը վաղուց արդեն չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, սակայն նրանք Դումանյանից հավաստիացումներ են ստացել, որ իր ռեկտոր դառնալու դեպքում բոլորը ոչ միայն կշարունակեն պաշտոնավարել, այլև կկարողանան իրենց պաշտոնները թողնել իրենց ուզած թեկնածուներին, մնացած համալսարանականները տարակուսանքի մեջ են։ Բանն այն է, որ Վահրամ Դումանյանը ոչ միայն արդեն 18 տարի իր կողմից ղեկավարվող ֆակուլտետը դարձրել է անմրցունակ գիտելիք տվող մի տեղ (հայտնի է, որ առանց լրացուցիչ և արտահամալսարանական դասերի՝ ուսանողները չեն կարողանում ծրագրավորող դառնալ), այլև համալսարանում հայտնի է իր անպարկեշտ վարքով։
Բոլորը գիտեն, որ նա սիրում է երկար քնել և աշխատանքի է գալիս կեսօրից հետո, ծխում ու խմում է իր կաբինետում։ Պատմում են, որ մի անգամ Վ․Դումանյանն այնքան է խմել, որ չի կարողացել գնալ տուն։ Առավոտյան հավաքարարն է հայտնաբերել ԻԿՄ դեկանին գարշահոտության մեջ: ԵՊՀ-ում վստահ են, որ այս ընտրությամբ Արայիկ Հարությունյանն իր վրեժն է լուծում Մայր Բուհ-ից։
Մանրամասները՝ կայքի [url=https://armlur.am/1015333/?fbclid=IwAR2zjTxP9eB2flwRiwXAUm8Tze4e2Ny8EzF9USP8Lm7xuTmeqjXdngpu4xU]տեսանյութում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16864 դիտում
12:31 05-03-2018
95 թվականից Շուշիում չայ են խմում. Մովսես Հակոբյանը հեգնում է Ադրբեջանի իշխանություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am
2896 դիտում
09:41 20-03-2020
ԵՊՀ-ում խունկ են ծխում. «Ժամանակ»
Այս բաժնից
853 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
781 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
979 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել