3076 դիտում
18:33 27-06-2020
«Կրի՛ր, որ կրենք» խորագրի ներքո Լոռու մարզի համայնքներում իրականացվեց դիմակների բաշխման ակցիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 27-ին վաղ առավոտից Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի մասնակցությամբ շարունակվեց #կրիրորկրենք խորագրի ներքո անցկացվող դիմակների բաշխման ակցիան՝ Լոռու մարզի բնակչության շրջանում համավարակի վերաբերյալ հանրային իրազեկման, պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու և պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով:
Արշավները կազմակերպվեցին Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր համայնքերում, որոնց միացան նաև համայնքերի ղեկավարները, համայնքապետարանների աշխատակիցներ:
Դիմակները բաժանվեցին համայնքների մարդաշատ վայրերում, շենքերի բակերում, քաղաքային համայնքների փողոցներում, սննդի կետերում, խանութներում, ինչպես նաև բոլոր այն վայրերում, որտեղ տեղի են ունենում մարդկանց ամենաշատ կուտակումները:
Արշավների ընթացքում բնակիչների և անցորդների շրջանում իրականացվեցին բացատրական աշխատանքներ՝ դիմակների կրման կարևորության և ճիշտ ձևի վերաբերյալ: Շփումների ընթացքում պաշտոնյաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին դիմակները ճիշտ կրող քաղաքացիներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
2153 դիտում
10:51 12-05-2014
Մայիսի 18-ին Երևանում կանցկացվեն միջոցառումներ՝ «Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո
Այս բաժնից
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը