211652_close_icon
views-count3413 դիտում article-date 10:35 04-07-2020

Էրդողանի հերթական ոտնձգությունը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Էրդողանի ձգտումը՝ վերանայելու Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, քաղաքականապես մոտիվացված որոշում է՝ ուղղված Եվրամիության հետ առանց այդ էլ լարված փոխհարաբերությունների, ինչպես նաև Հունաստանի հետ հակամարտության առավել սրմանը: Անկարայի ու Բրյուսելի հարաբերությունները երկար ժամանակ տուժել են փախստականների վերաբերյալ համաձայնագրի պատճառով: Թուրքիան, ի վերջո, բացեց սահմանները անլեգալ փախստականների առջև, հնչեցին հրապարակային մեղադրանքներ: Սակայն առիթը, որը վերջնականապես փչացրեց կողմերի հարաբերությունները, եղավ Լիբիայի հակամարտությունը, որին միջամտեց Անկարան՝ խախտելով ԵՄ-ի միանգամից 2-ի անդամի՝ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներ Ֆրանսիայի ու Հունաստանի պլանները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր