211652_close_icon
views-count4673 դիտում article-date 23:22 10-07-2020

ԱՀ պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները

Արցախի Հանրապետության պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը, հրապարակելով նաև Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութը։ «Նոր կարգադրությունները գործելու են հուլիսի 10-ից։ Մեր երկրի քաղաքացիներ չհանդիսացող անձիք Արցախ կարող են այցելել մի քանի դեպքերում: Պարետ Գրիգորի Մարտիրոսյանը մանրամասնել է դրանք: Արցախի քաղաքացիների դեպքում էլ՝ թեստավորման պայմաններն են փոխվել: Արագ թեստի պատասխանն արդեն բավարար չի համարվում»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր