211652_close_icon
views-count4471 դիտում article-date 12:15 13-07-2020

ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ արտակարգ նիստ է հրավիրվում Հայաստանի ու Արդբեջաի միջև առկա լարվածության ֆոնին: Այդ մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի [url=https://odkb-csto.org/news/news_odkb/generalnyy-sekretar-odkb-stanislav-zas-initsiiroval-ekstrennoe-zasedanie-postoyannogo-soveta-odkb/?fbclid=IwAR01vRCmmJzdFbWdZhOjF2ErfCeR9ZqmKpiKyiTn-QEG7o3WpGJRQMQ-q5k]ծառայությունը[/url]։ «Ս.թ. հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած մարտական բախումների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Մշտական խորհրդի հրատապ նիստ է նախաձեռնել»,-ասված է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/13/1159617/]Հիշեցնենք[/url], ավելի վաղ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

Նմանատիպ նյութեր