2145 դիտում
12:47 20-07-2020
Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք, ապաքինվել է 10 քաղաքացի
Արցախում հուլիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 171 քաղաքացու մոտ, որից 144-ն առողջացած: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Արցախում, ընդհանուր առմամբ, կատարվել է 3796 թեստավորում: Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։ Դրանցից 2-ը Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից։ 1 նոր դեպք էլ գրանցվել է Մարտակերտ քաղաքում, որտեղ վարակակրի շփման շրջանակը պարզելու, ինչպես նաև շրջակայքում վարակազերծման անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում։
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի ախտորոշմամբ 10 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունն ու լքել մեկուսացման վայրերը։ Կա 56 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 27 պացիենտ: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Նմանատիպ նյութեր
2714 դիտում
15:09 18-06-2020
Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք․ ծանր վիճակում գտնվող պացիենտն ապաքինվել է
2696 դիտում
11:51 03-08-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. 12 քաղաքացի ապաքինվել է
2663 դիտում
11:41 23-07-2020
Արցախում հաստատվել է COVID-19-ի 4 նոր դեպք
Այս բաժնից
1291 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1099 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1528 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է