211652_close_icon
views-count4182 դիտում article-date 18:01 20-07-2020

Հուլիսի 17-20-ը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ է փոխանցվել շուրջ 13 մլն ՀՀ դրամ

Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը: «Նվիրաբերությունների նման հոսքը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին, ինչի համար երախտապարտ ենք։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված նպատակները: Ստորև կարող եք գտնել 17․07․2020-20.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 13։00-ի դրությամբ․ •Շուրջ 13,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 42 %-ը, Paypal֊ի միջոցով` 20%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 38%-ը •Ավելի քան 300 նվիրեբերություններ, որից կայքի միջոցով` 77%-ը, Paypal֊ի միջոցով` 19%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 4%-ը •Շուրջ 20 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր