211652_close_icon
views-count2334 դիտում article-date 14:16 25-10-2020

Մինչև 82 մլն դրամ փոխհատուցում՝ զոհված և վիրավոր զինծառայողի ընտանիքին. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/609698.html?fbclid=IwAR0WQHQPblb7-0hHdJlrz752B2ySYaUr4xomTzUfvrlpD3SWG-I9fiJYkCk]News.am[/url]-ը գրում է. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միակ առաքելությունն՝ ապահովագրել հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհված եւ վիրավոր դարձած մեր հերոսների կյանքն ու առողջությունը։ Այս մասին հայտարարել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ անդրադառնալով հիմնադրամի կողմից զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողներին դրամական փոխհատուցում տալուն։ «Եթե նրանց հետ որեւէ դժբախտ դեպք տեղի ունենա, նրանք զոհվեն կամ հաշմանդամ դառնան հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ, ապա մեր հիմնադրամը նրանց ընտանիքներին կատարելու է 20 տարվա փոխհատուցում, որոնք կատարվելու են 58 մլն դրամից մինչեւ 82 մլն դրամ՝ կախված տվյալ զինծառայողի զինվորական դասից»,- ասաց Վարուժան Ավետիքյանը եւ հավելեց որ սկզբում միանվագ գումար են փոխանցելու, հետո ամսեկան կտրվածքով։ Նրա խոսքով՝ եթե զինծառայողն ունի 3 եւ ավելի երեխա, ապա ամսեկան կտրվածքով լրացուցիչ 100 հազար դրամ է փոխանցվելու. «Մեր շահառուները կարող են լինել զոհված զինծառայողի ծնողները, կինը կամ ամուսինը, եւ երեխաները, բացառիկ դեպքում քույր ու եղբայրը»։ Ըստ նրա՝ իրենք ամեն ջանք գործադրում են, որպեսզի փոխհատուցումները սկսվեն հոկտեմբեր ամսից կատարել։ Նա հավելեց նաեւ՝ կամավորները, որոնք պաշտոնական կարգով մեկնել են հայրենիքի սահմանների պաշտպանելու, նրանց եւս փոխհատուցում կտրվի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր